ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մտքի գարուն

Մտքի գարուն
03.03.2024 | 07:36

Ազատագրենք մեր միտքը ավելորդություններից, և տեղ կբացվի ազատ մտածողության համար։ Ազատ մտածել՝ նշանակում է կամք ունենալ ազատվելու կախվածությունից, միտումներից և երևույթները դիտարկել այնպիսին, ինչպիսին դրանք կան և ոչ թե մեր պատկերացումներին համապատասխան։ Հենց այս կեղծ ելակետն է մեզ խանգարում ունենալու անկախ կարծիք ու պետություն, ես կասեի՝ անկաշառ հանրություն: Մինչդեռ շատերը կաշառվում են, շատերը կամակատար են, առաջնորդվում են անձնական կամ խմբային շահերով, ամենակարևորը՝ շատերը չեն տեսնում մարդկային մտածողության ծիրից վեր՝ անանձնական ու աստվածային որակները, քանզի միայն մարդկայինը հատվածական է և սահմանափակ։

Այս նոր գարունը և ինքնահսկման շրջանն անցնենք արդյունավեր և նոր մտածողությամբ դիմավորենք Զատիկը։ Մի կարևոր հիշեցում. եթե արդարության հաստատումով կապացուցվի մեր սխալականությունը, այն պետք է ընդունել անտրտունջ և պատրաստ լինել վերափոխման կամ պատժի, այլապես մեր միջավայրում չի կարող արդարություն հաստատվել: Արդարությունը չի եղծվում ոչ մի պարագայում, այն կարող է միայն ժամանակավոր չգործել մեր հաստակողության պատճառով, սակայն այդժամ այդ միջավայրը հանրության համար վերածվելու է բռնապետության ու չարիքի և, ի վերջո, կործանվելու է։ Այստեղից հետևություն. ցանկացած գործ անելուց առաջ անհրաժեշտ է մտածել դրա արդյունքի մասին՝ արդյոք այն բարի է՞, և նոր միայն նախաձեռնել: Եվ ամենակարևորը՝ բավարար կամք դրսևորել ու արդյունավետ իրագործել որոշումը՝ անպայմանորեն այն ավարտին հասցնելով։ Ահա հայոց ինքնության ամենակարևոր բաղադրիչը, իմ կարծիքով, որի վերջնանպատակը աստվածային բարիք իրագորրծելն է, քանզի ամենայն բարի բան Աստծուց է: Եվ այն պետք է սկսել հե՛նց հիմա և ավարտել ողջամիտ ժամկետում։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 4048

Մեկնաբանություններ